Խորհրդարանը շարունակում է 2025-ի բյուջեի քննարկումը

Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 3-ին, գումարել է իր հերթական քառօրյա նիստերը, որի օրակարգում ընդգրկված է 23 հարց:

Այս քառօրյայում խորհրդարանը կշարունակի 2025 թվականի պետական բյուջեի մասին օրինագծի քննարկումը:

Օրակարգում են նաեւ հետեւյալ հարցերը.

—              Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երկու անդամների ընտրությունը. Թեկնածուներն են Արմեն Մարուխյանն ու Նարինե Ազարյանը,

—              Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին,

—              «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի հիմնադրման մասին» 2009 թվականի հունիսի 9-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին,

—              «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,

—              «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին և այլ հարցեր:

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով