Մակրոնն ընդունել է կառավարության հրաժարականի դիմումը

Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Միշել Բառնիեի կառավարության հրաժարականի դիմումը: Բառնիեն կշարունակի պաշտոնավարել մինչև նոր վարչապետի նշանակումը:

Հիշեցնենք, որ կառավարության ղեկավարը հրաժարական է ներկայացնում այն ​​բանից հետո, երբ չորեքշաբթի Ազգային ժողովը անվստահություն է հայտնել Բառնիեի կառավարությանը` 2025 թվականի պետբյուջեի սոցիալական բաժիններն առանց խորհրդարանի հաստատման ընդունելու պատճառով։ Անվստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 331 պատգամավոր։

Սեպտեմբերի 5-ին վարչապետ նշանակված 73-ամյա Բառնիեի կառավարությունը դարձել է ամենակարճ աշխատածը երկրի պատմության մեջ՝ այն աշխատել է ընդամենը 90 օր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով