Բիթքոինի արժեքը գերազանցել է 100,000 դոլարը՝ նոր ռեկորդ գրանցելով

Բիթքոին թվային արժույթի գինը ստեղծումից 16 տարի անց առաջին անգամ հասել է 103,335 դոլարի։ Դա պայմանավորված է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելով, քանի որ նա խոստացել է ամրապնդել կրիպտոարժույթների դերը ֆինանսական շուկաներում։ Այս մասին հաղորդում է Reutersգործակալությունը։

Բիթքոինի արժեքը 2024 թվականի ընթացքում գրեթե կրկնապատկվել է՝ 50% աճ գրանցելով Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո վերջին չորս շաբաթների ընթացքում։

Իր ընտրարշավի ընթացքում Թրամփը խոստանում էր ԱՄՆ-ն դարձնել «մոլորակի կրիպտոմայրաքաղաքը» և կուտակել բիթքոինի ազգային պաշար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով