ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ Բելառուսում ռուսական նորագույն «Орешник» հրթիռային համակարգեր տեղակայելու վերաբերյալ, գրում է РИА Новости-ն։
«Քանի որ այսօր անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր ստորագրեցինք՝ օգտագործելով բոլոր առկա ուժերն ու միջոցները, «Орешник»-ի նման համալիրների տեղակայումը Բելառուսի Հանրապետության տարածքում հնարավոր եմ համարում։Երկրորդ՝ դա հնարավոր կդառնա, կարծում եմ, հաջորդ տարվա երկրորդ կեսին, քանի որ Ռուսաստանում այդ համալիրների սերիական արտադրությունն ավելանում է, և այդ հրթիռային համակարգերը ծառայության մեջ են մտնում ռուսական ռազմավարական նշանակության ուժերում»։

