Բաշար ալ-Ասադն ու ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա

Բաշար ալ-Ասադն ու ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, Ռուսաստանի Դաշնությունը նրանց ապաստան է տրամադրել, ՏԱՍՍ-ին և Ռիա Նովոստիին հայտնել է Կրեմլի աղբյուրը։

«Սիրիայի նախագահ Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, հումանիտար նկատառումներից ելնելով՝ Ռուսաստանը նրանց ապաստան է տրամադրել», — ասել է աղբյուրը։

Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է երկրում ներառական «անցումային իշխանություն» ձևավորելու մտադրության մասին։

Կոալիցիան հաստատում է, որ աշխատում է անցումային կառավարության ձևավորման վրա՝ առանց բացառության բոլոր ազգային ուժերի մասնակցությամբ»,- ասվում է X-ում հրապարակած հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 8-ի առավոտյան ապստամբ խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյի դրությամբ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդները գրավել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Հալեպը, Համա, Դեյր էզ Զորը, Դարաան և Հոմսը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով