Իսրայելական տանկերն առաջ են անցել բուֆերային գոտուց և տեղակայվել Սիրիայի հարավում գտնվող Քաթանա բնակավայրի մոտ, հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Բնակավայրը գտնվում է Դամասկոսից 21 կմ հեռավորության վրա։
Ինչպես հայտնում է Al Mayadeen-ը, իսրայելական զորքերը մտել են Դամասկոսի արվարձանների մի քանի գյուղեր։
Իսրայելական բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ նախատեսում է ցամաքային գործողություններ իրականացնել միայն բուֆերային գոտու ներսում, այլ ոչ թե դրանից դուրս:
Իսրայելական կործանիչները Սիրիայում Բաշար ալ Ասադի իշխանության տապալումից հետո հարվածներ են հասցրել ավելի քան 250 ռազմական օբյեկտների։ Իսրայելական բանակի Galei IDF ռադիոյի աղբյուրը տեղի ունեցողն անվանել է իսրայելական օդուժի պատմության մեջ ամենախոշոր հարձակողական գործողություններից մեկը։

