ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Թուրքիան է կանգնած Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադին տապալած զինված ապստամբների խմբի հետևում: Նա պնդել է, որ Անկարան «անբարյացակամորեն գրավել է» իր հարևանին: Այս մասին գրում է Financial Times-ը:
Թրամփը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «խելացի է և շատ կոշտ» և կարողացել է Անկարային դարձնել Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենակարևոր օտարերկրյա դերակատարը:

