Իրանում չեղակվել է WhatsApp մեսենջերի և Google Play հավելվածների առցանց խանութի օգտագործման արգելքը: Որոշումը կայացվել է երկրի Կիբերտարածության բարձրագույն խորհրդի նիստում: Այս մասին գրում է ԻՌՆԱ-ն:
Քննարկումներից հետո խորհրդի անդամները, ընդգծելով կիբերտարածության իրավական կարգավորման կարևորությունը, միաձայն կողմեն քվեարկել WhatsApp և Google Play մուտքի սահմանափակումների վերացմանը։

