Աշխարհի ամենամեծ կղզու իշխանությունները ցանկանում են անկախանալ Դանիայից

Գրենլանդիայի (ինքնավարություն Դանիայի կազմում) վարչապետ Մուտե Էգեդեն հանդես է եկել անկախության օգտին։

«Պատմությունը և ներկա պայմանները ցույց են տվել, որ Դանիայի Թագավորության հետ մեր համագործակցությունը չի հանգեցրել լիակատար հավասարության ստեղծմանը, և եթե մենք շարունակենք հիմնվել Դանիայի սահմանադրության վրա, ապա հավասար համագործակցություն չի կարող ստեղծվել։ Մեր համագործակցությունն այլ երկրների հետ և մեր առևտրային հարաբերությունները չեն կարող շարունակվել միայն Դանիայի միջոցով»,- ասվում է ուղերձում, տեղեկացնում է DW-ն։

Վերջին մի քանի տարվա ընթացքում Գրենլանդիայի խորհրդարանը և կառավարությունը «միասին աշխատել են, որպեսզի քայլեր ձեռնարկեն մեր սահմանադրության մշակման ուղղությամբ, որը մեր հիմքն է Դանիայից անջատվելու համար», — ասել է  նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով