Իրանի դիրքորոշումը հստակ է. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ «Զանգեզուրի միջանցքի» միջանցքի մասին

Իրանի ողջունում է տարածաշրջանում փոխադրումների ոլորտում համագործակցության ընդլայնումը, սակայն երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն. այս մասին, Tasnim գործակալության փոխանցմամբ, ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղաին՝ պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին:

«Իրանի դիրքորոշումը հստակ է», — ընդգծել է նա:

ՀՀ իշխանությունները բազմիցս պատրաստակամություն են հայտնել ապաշրջափակել բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները, սակայն ընդգծել են, որ դրանք պետք է լինեն տվյալ երկրի ինքնիշխանության և իրավասության ներքո:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով