Ալիևն ու Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված Թուրքիայի «համակողմանի աջակցությունը» Ադրբեջանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Զրույցի ընթացքում Էրդողանը և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր՝ հայտնում է TRT-ն ռուսերեն։

Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի՝ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ առաջնորդվելով «երկու պետություն-մեկ ժողովուրդ» սկզբունքով։

Թուրքիայի նախագահը նաև վստահեցրել է, որ իր երկիրը «լիովին աջակցում է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը և կշարունակի բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով