Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է Փասադենայի հայկական դպրոցը

Հայակական դպրոցում անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում էր նաև հայոց լեզու, պատմություն, կրոն։

Լոս Անջելեսի անտառային հրդեհների հետևանքով այրվել է Փասադենայի հայկական «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցը։ Այս մասին հայտնում է հոգևորական Հովհաննես Հալաջյանը։
Նա «Ֆեյսբուքում» տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել, որ դպրոցն ամբողջությամբ այրվել է։
Նշենք, որ հունվարի 7-ին բռնկված ու արագ տարածվող հրդեհի գոտում են Փասադենա, Փելիսեյդ, Սանտա Մոնիկա, Մալիբու, Սիլմար բնակավայրերը։ Այն սպառնում է նաև հայաշատ բնակավայրերի՝ Գլենդեյլ, Բըրբանք, Փասադենա, Սիլմար։
Կրակից չեն փրկվել Փելիսեյդ էլիտար թաղամասի բազմաթիվ առանձնատներ: Այս թաղամասը հայտնի է իր աստղային բնակիչներով՝ Թոմ Հենքսից մինչև Ջենիֆեր Լոպես։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով