Խաղարար Փաշինյանը Հայաստանը ամբողջական կապիտուլյացիայի է նախապատրաստում

Հարևանների ագրեսիվ հարձակումներին ի պատասխան Նիկոլի խոտակեր հռետորաբանությունը վարվող ձախողված արտաքին քաղաքականության դասական օրինակ է: Ու որքա՛ն բարձր են հնչում սպառնալիքները, որքա՛ն ավելի վիրավորական, այնքան ավելի խաղաղասեր են ամենաբարձր մակարդակի հայ պաշտոնյաների ձայները: Եկեք հասկանանք, թե ինչի՛ կհանգեցնի նման բուսակերական դիրքորոշումը:

Արյունալի պատերազմից և տարածքային կորուստներից հետո չկարողանալով (կամ գուցե ի սկզբանե մտադրություն էլ չունենալով) հասնել իրական խաղաղության՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է զիջումների խոտակեր քաղաքականությունը: Նա պահպանում է հարևանների ուղղությամբ խաղաղ հռետորաբանությունը՝ իբրև թե չնկատելով նրանց բացահայտ սպառնալիքները, ինչն ավելի շուտ կամազուրկ կապիտուլյացիա է հիշեցնում: Բայց մեր ժողովուրդը պատրաստ չէ զիջել իր դիրքերն ու սկզբունքները, որոնք դարեր շարունակ են կառուցվել:

Օրերս կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ կոշտ հայտարարություններ արեց Հայաստանի հասցեին: Նա մեր երկիրը Բաքվի ու Անկարայի միջև «աշխարհագրական խոչընդոտ» անվանեց: Ալիևը Հայաստանը համարում է Ադրբեջանի ու Թուրքիայի ինտեգրման գլխավոր սպառնալիք, առևտրային ուղիների փակուղի։

Ակնարկը հասկանալի է. Ալիևը պատրաստ է վերացնել իր ճանապարհին հանդիպող ցանկացած խոչընդոտ: Նա այդ մասին խոսում է պարզ ու աներկբա՝ հասկանալով, որ արձագանքը քմծիծաղի է արժանի լինելու: Այդպես էլ ստացվեց: Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Փաշինյանի ներկայացրած ծրագիրը ծիծաղելի է՝ հաշվի առնելով, որ Ալիևը պատրաստ չէ փոխզիջումների և զիջումների:

Ի՞նչ է առաջարկում Փաշինյանը: Նախ՝ խնդրում է հրաժարվել հակամարտության սրացումից ու հաջորդիվ խնդրում է ակտիվացնել սահմանազատման գործընթացը։ Հայաստանի կապիտուլյացիան նա ուզում է օրինականացնել Բաքվի թելադրանքով գրված խաղաղության պայմանագրի կնքմամբ: Ապագա ադրբեջանամետ խաղաղությունը տնտեսապես պիտի կնքված լինի «խաղաղության խաչմերուկ» նախագծով, բայց Ալիևը հետաքրքրված չէ Հայաստանին դիտարկել իբրև լիարժեք գործընկեր, ուստի՝ Փաշինյանի ծրագիրը պարզապես խոսքեր են, որոնք արժեզրկում են արտաքին քաղաքական իրողությունները:

Այդպես, ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանն ուզում է «կամուրջ լինել հարևանների միջև, այլ ոչ թե պատնեշ»: Բայց հարևանները չեն պատրաստվում կամուրջ կառուցել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ալիևի հետ հեռախոսազրույցում կրկին լիակատար աջակցություն է հայտնել Ադրբեջանին՝ ընդգծելով անսասան հավատարմությունը «մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքին: Եվ այս ձևակերպման մեջ մեր երկիրը տեղ չունի, ինչի հետ Փաշինյանն, ըստ ամենայնի, համաձայն է։ Այլապես ինչո՞ւ հերթական անգամ ի ցույց դնել ոչ թե ուժը, այլ՝ քաղաքական անզորությունը, նոր՝ Հայաստանի համար ավելի կործանարար զիջումներին պատրաստակամությունը:

Ադրբեջանը պատրաստ է իր նպատակներին հասնել բոլոր հասանելի միջոցներով, ու խաղաղության ո՛չ մի պայմանագիր նրան պետք չէ։ Բայց Փաշինյանը խելագարի պես առաջին հերթին ինքն իրեն է համոզում, որ Հայաստանը շարունակելու է հավատարիմ մնալ խաղաղության ռազմավարությանը. «Մենք օգտագործելու ենք ոչ թե ագրեսիայի, այլ երկխոսության լեզուն»։ Խաղաղ բանակցությունների ժամանակը՝ մարդկանց ու տարածքների հետ միասին, արդեն կորսվել է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով