«Արթիկ» ՔԿՀ–ում 28–ամյա կալանավորին հայտնաբերել են կախված

Շտապօգնության բժիշկը արձանագրել է նրա կենսաբանական մահը։

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված 28–ամյա Ա․Հ․-ն` կախված վիճակում։ Հայտնում է ՔԿՀ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ծառայողներն անմիջապես շտապօգնություն են կանչել։
Ժամը 02։25-ի սահմաններում ժամանած շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է կալանավորված անձ Ա․Հ․-ի կենսաբանական մահը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով