Հայաստանում երկրաշարժ է գրանցվել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Հայաստանի Սպիտակ քաղաքի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Հունվարի 11-ին` ժամը 18:31-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Սպիտակ քաղաքից 1 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– ասված է հաղորդագրությունում:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում և Արևաշող գյուղում (2-3 բալ ուժգնությամբ)։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով