Փաստաթուղթը հրապարակվել է «Պաշտպանության մասին» և «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» դաշնային օրենքների հիման վրա:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է 2025 թվականին պահեստազորում գտնվող քաղաքացիներին զինվորական հավաքների զորակոչելու մասին հրամանագիրը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հարթակում։
Հրամանագրի համաձայն՝ զինվորական հավաքներ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում, ազգային գվարդիայի զորքերում, ԱԻՆ փրկարարական կազմավորումներում, ինչպես նաև պետական պահպանության մարմիններում և Անվտանգության դաշնային ծառայությունում:
Փաստաթուղթը հրապարակվել է «Պաշտպանության մասին» և «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» դաշնային օրենքների հիման վրա:
Նման հավաքներ պարբերաբար անցկացվում են պահեստազորայինների որակավորումը բարձրացնելու և նրանց մարտական պատրաստականությունը պահպանելու համար։

