ՌԴ քաղաքացիները 2025 թ-ին զինվորական հավաքների կզորակոչվեն. Պուտինը հրամանագիր է ստորագրել

Փաստաթուղթը հրապարակվել է «Պաշտպանության մասին» և «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» դաշնային օրենքների հիման վրա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է 2025 թվականին պահեստազորում գտնվող քաղաքացիներին զինվորական հավաքների զորակոչելու մասին հրամանագիրը: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հարթակում։
Հրամանագրի համաձայն՝ զինվորական հավաքներ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում, ազգային գվարդիայի զորքերում, ԱԻՆ փրկարարական կազմավորումներում, ինչպես նաև պետական պահպանության մարմիններում և Անվտանգության դաշնային ծառայությունում:
ՌԴ-ում զորակոչային տարիքը կբարձրանա մինչև 30 տարեկանը. Պուտինը օրենք է ստորագրել
Փաստաթուղթը հրապարակվել է «Պաշտպանության մասին» և «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» դաշնային օրենքների հիման վրա:
Նման հավաքներ պարբերաբար անցկացվում են պահեստազորայինների որակավորումը բարձրացնելու և նրանց մարտական պատրաստականությունը պահպանելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով