Թել Ավիվի կենտրոնում 19-ամյա պաղեստինցուն սպանել են անցորդների վրա դանակով հարձակվելուց հետո, հայտնում է Times of Israel-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Նա հոսպիտալացված է։
Հարձակվողը՝ 19-ամյա Սալահ Յահյեն, եղել է Հորդանան գետի արեւմտյան ափի Թուլկարեմ քաղաքից և անօրինական կերպով գտնվում էր Իսրայելում, հաղորդում է Times of Israel-ը: Ոստիկանությունը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն։

