Պուտինը բնութագրել է Թրամփի հետ հարաբերությունները և հայտարարել, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքի համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը միշտ գործնական, պրագմատիկ հարաբերություններ են ունեցել՝ գրում է РИА Новости-ն։

«ԱՄՆ ներկայիս նախագահի հետ ես միշտ ունեցել եմ գործնական, բացառապես գործնական, բայց միևնույն ժամանակ պրագմատիկ հարաբերություններ։ Եվ վստահելի՝ ես կասեի։ Ավելի լավ կլիներ, որ մենք հանդիպեինք՝ ելնելով այսօրվա իրողություններից, և հանգիստ խոսեինք բոլոր այն ոլորտների մասին, որոնք հետաքրքրում են և՛ ԱՄՆ-ին, և՛ Ռուսաստանին։ Մենք պատրաստ ենք, բայց, կրկնում եմ, դա առաջին հերթին կախված է ներկայիս ամերիկյան վարչակազմի որոշումներից ու ընտրությունից»,- նշել է Պուտինը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը բաց է ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատանքի համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով