ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել «Միներալնիե Վոդի» օդանավակայանում՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։ Ինքնաթիռում եղել է 86 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, նրանցից ոչ ոք չի տուժել։ Մանրամասները պարզվում են: Դիտումներ: 123 2025-01-26