Պուտինի հետ մենք ապշել էինք. Լուկաշենկոն՝ Արցախի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Լուկաշենկոն ընդգծել է, որ միշտ լավ է վերաբերվել և վերաբերվում Հայաստանին և հայ ժողովրդին:
Պատերազմի (Արցախյան-խմբ.) ու հետևանքների համար մեղավոր է ՀՀ իշխանությունը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն իր հայտարարություններում ընդունել է Ադրբեջանի տարածքային պահանջները, երբ կարող էր դա չանել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից։ Թեև այդ պահին Ալիևը պատրաստ էր համաձայնել, որ սա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա։ Բայց ահա այսպիսի նվեր: Ո՞վ չի օգտվի: Ի՞նչ կապ ունեմ ես այստեղ, հարցը ես կամ Բելառուսը չեմ։ Նրանք որոշեցին կրակել իմ ուղղությամբ, բայց գիտեք, թե ում էին ուզում՝ գնդակը դիպչեր, ու՞մ հասկանալի չէ դա»,- ասել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ Փաշինյանի հայտարարությունը լսելուց անմիջապես հետո ապշահար զանգել է ՌԴ նախագահ Պուտինին ու տարակուսել, թե ինչու նման բան հայտարարեց Փաշինյանը։ Ասում է՝ Պուտինն ինքն էլ էր ապշած։
Լուկաշենկոն ընդգծել է, որ միշտ լավ է վերաբերվել և վերաբերվում Հայաստանին և հայ ժողովրդին:
Հիշեցնենք, որ Երևանի և Մինսկի հարաբերությունները վերջին շրջանում նկատելիորեն վատացել են։ Լարվածությունն առաջացել է Արցախյան պատերազմի հետևանքների մասին Լուկաշենկոյի արտահայտություններից հետո։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուսի առաջնորդը փաստացի խոստովանել է Ադրբեջանին օգնություն ցուցաբերելու մասին, իսկ հայ պաշտոնյաներին արգելել է այցելել Բելառուս, քանի դեռ այնտեղ նախագահում է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները 2024-ի հունիսին նոտաներ են փոխանակել, իսկ օգոստոսին, Լուկաշենկոյի հերթական կտրուկ հայտարարությունից հետո, Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի վրա լոլիկ և կարտոֆիլ էին նետել:
2024թ․ հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, սակայն, հանդիպել և առանձնազրույց էին ունեցել ԲՐԻԿՍ + -ի շրջանակում։ Սոցցանցերում լայն քննարկման թեմա էին դարձել նրանց ջերմ շփման լուսանկարները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով