ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագել է հրամանագիր «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության ազգային համակարգ ստեղծելու մասին։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Սպիտակ տան մամուի ծառայությունը։
Փաստաթուղթը ստորագրվել է Ֆլորիդայից Մերիլենդ թռչելիս։
Հունվարի 20-ին երդմնակալության օրը Թրամփը հայտնել էր, որ հիշյալ ՀՀՊ համակարգը կարտադրվի երկրում։ «Ես կհրամայեմ մեր զինվորականներին սկսել «Երկաթե գմբեթ» մեծ հակահրթիռային վահանի շինարարությունը, որը լիովին կարտադրվի ԱՄՆ-ում»,- ասել է նա։

