Իրանը Թրամփին առաջարկել է իսրայելցիներն վերաբնակեցնել Գրենլանդիայում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին առաջարկել է իսրայելցիների վերաբնակեցնել Գրենլանդիայում՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝       Գազայի հատվածից պաղեստինցիներին հարեւան արաբական երկրներ տեղափոխելու    առաջարկի։

SkyNews-ի հարցազրույցում Արաղչին ծաղրել է Թրամփի առաջարկը, որը վրդովմունք է     առաջացրել ողջ տարածաշրջանում:

«Իմ առաջարկն այլ է։ Պաղեստինցիների փոխարեն փորձեք վտարել իսրայելցիներին,      տարեք նրանց Գրենլանդիա, որպեսզի կարողանան մեկ կրակոցով երկու նապաստակ      սպանել»,- ասել է Արաղչին:

Նախարարը նաեւ անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի դեմ ԱՄՆ աջակցությամբ Իսրայելի հնարավոր հարձակման մասին խոսակցություններին:

«Մենք հստակ հասկացրել ենք, որ մեր միջուկային օբյեկտների վրա ցանկացած  հարձակում կհանդիպի անհապաղ եւ վճռական պատասխանի: Բայց ես չեմ կարծում, որ նրանք այս խելագարությունը կանեն։ Դա իսկապես խենթություն է:Եվ դա ամբողջ տարածաշրջանը կտանի  շատ մեծ աղետի»,- նշել է նախարարը։

Թեհրանը, նրա խոսքով, պատրաստ է լսել Թրամփի առաջարկները։ Բայց շատ ավելին կպահանջվի, որպեսզի Իրանը համոզվի, որ անհրաժեշտ է սկսել բանակցություններ  ԱՄՆ-ի հետ այլ գործարքի վերաբերյալ՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի ունեցավ առաջինի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով