ԱՄՆ-ում կործանված ինքնաթիռում եղել են գեղասահորդներ և մարզիչներ

Վերջին տեղեկություններով՝ Bombardier CRJ-701ER ինքնաթիռում եղել է 64 մարդ։
ԱՄՆ-ում կործանված ինքնաթիռում եղել են առնվազն 14 գեղասահորդներ՝ չհաշված մասնակիցների ծնողներին, մարզիչներին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ամերիկացի գեղասահորդ Ջոն Մարավիլան:
ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռում են եղել նաև գեղասահքի աշխարհի չեմպիոններ Եվգենիա Շիշկովան և Վադիմ Նաումովը: Շիշկովան և Նաումովը զույգով հանդես են եկել ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հավաքականի կազմում, 1994-ին նրանք հաղթել են աշխարհի առաջնությունում։
Նրանք և մյուս գեղասահորդները վերադառնում էին հունվարի 21-26-ը ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Վիչիտա քաղաքում անցկացված գեղասահքի ԱՄՆ առաջնությունից։
Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ ավիավթարից ոչ ոք ողջ չի մնացել։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ինքնաթիռը երկու մասի է բաժանվել ռազմական ուղղաթիռի հետ բախման հետևանքով, նրա բեկորները ցրված են ջրային տարածքում: Գետից դուրս է բերվել առնվազն 18 դի ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաշինգտոնի երկնքում՝ Ռեյգանի անվան ազգային օդանավակայանի մոտ բախվել են ուղևորատար ինքնաթիռ ու ռազմական ուղղաթիռ են բախվել։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 60 ուղևոր և անձնակազմի 4 անդամ, իսկ ուղղաթիռում ՝ 3 զինվորական:
ԶԼՄ-ները նաև հաղորդում են, որ Շիշկովայի և Նաումովի որդին՝ Մաքսիմը, նույնպես կարող էր լինել կործանված ինքնաթիռում, քանի որ նույնպես մասնակցում էր Կանզասում կայացած առաջնությանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով