Միացյալ Նահանգները ցանկանում է, որ Ուկրաինան ընտրություններ անցկացնի, հնարավոր է, մինչև տարեվերջ, հատկապես, եթե Կիևը կարողանա համաձայնության գալ Ռուսաստանի հետ հրադադարի շուրջ առաջիկա ամիսներին, Reuters-ին ասել է Ուկրաինայում նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր բանագնաց Քիթ Քելոգը:
«Ուկրաինայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները, որոնք դադարեցվել էին Ռուսաստանի հետ պատերազմի պատճառով, «պետք է անցկացվեն», — ասել է Քելոգը։ «Ժողովրդավարական երկրների մեծ մասը ընտրություններ անցկացնում են պատերազմի ժամանակ։ Կարծում եմ՝ սա կարևոր է։ Ես կարծում եմ, որ դա լավ է ժողովրդավարության համար: Սա է ուժեղ ժողովրդավարության գեղեցկությունը՝ դուք ունեք մեկից ավելի մարդ, ով կարող է առաջադրվել»,- ասաց նա:
Թրամփն ու Քելոգը երկուսն էլ նախկինում ասել են, որ աշխատում են նոր վարչակազմի առաջին մի քանի ամիսներին ուկրաինական պատերազմին վերջ տալու համար գործարք կնքելու ծրագրի վրա:

