ՀՕՊ-ը մեկուկես ժամվա ընթացքում 3 ԱԹՍ է խոցել ՌԴ 2 մարզի երկնքում․ ՊՆ

Երկու ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի, մեկ ԱԹՍ՝ Կուրսկի մարզի երկնքում։
Ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները մեկուկես ժամվա ընթացքում 3 ԱԹՍ են խոցել ՌԴ 2 մարզի երկնքում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Փետրվարի 3-ին` ժամը 09.00-ից մինչև 10.30-ը, ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել է երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք, մեկը` Կուրսկի մարզի տարածքում, երկուսը՝ Բելգորոդի մարզի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Ռուսաստանի տարածքի երկնքում գիշերը 70 ԱԹՍ են խոցել․ ՌԴ ՊՆ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով