Պետք է վախենալ ոչ այնքան պատերազմից,որքան ՝«խաղաղ» ադրբեջանացումից։

Դժբախտաբար պատերազմներն այսօրվա աշխարհում հաճախ տեղի ունեցող անխուսափելի պրոցեսներ են։
Նույնիսկ ամենահզորներն ապահովագրված չեն պատերազմներից։
Հետեւաբար.պետք է ոչ թե սարսափել հնարավոր պատերազմից ու ամեն ինչ զիջել պանթուրքիստներին,այլ՝ պետության պաշտպանունակությամբ զբածվել՝ ոտքի տակ չընկնելու համար։
Փաշինյանն անում է ճիշտ հակառակը՝ փորձելով անվերջ զիջելով հասնել խաղաղության։
Հիշեցի Մեծ Բրիտանիայի տխրահռչակ վարչապետ Նևիլ Չեմբեռլենին,ով 1938-ին պատերազմի վախից կնքեց Մյունխենյան պակտը Հիտլերի հետ,բայց ստացավ ոչ միայն անարգանք,այլ նաեւ պատերազմ ու Լոնդոնի ռմբակոծություն։
Նիկոլը խաղաղություն չի բերելու,նա անարգվելու ու անարգելու է բոլորիս՝ բերելով աղետալի պարտություններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով