Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ. Գործը քննում է հակակոռուպցիոն կոմիտեն

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այս մասին հայտնել Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»,- նշել է նա:

Հակակոռուպցոին կոմիտեից հայտնեցին, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տվյալներ չհայտնեցին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով