Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին: Թեհրանը դեմ է որևէ ճանապարհի, որ կլինի միջանցքի տրամաբանությամբ, լրագրողների հետ հանդիպմանը այսօր հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:
«Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին միատեսակ են մտածում: Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ լինելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ին: Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է Հայաստանի կողքին: Մենք Հայաստանի հետ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում տարաձայնություն չունենք ու միատեսակ ենք մտածում», — նշել է դեսպանը:
Իլհամ Ալիևը շարունակում է պահանջել Հայաստանից ճանապարհ, որ Ադրբեջանը կկապի Նախիջևանին ու այն լինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Հայաստանի վարչապետը պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո: Իր վերջին ասուլիսում հայտնեց, որ տարածաշրջանային ապաշրջափակման Երևանի առաջարկներին Բաքուն մոտ երեք ամիս է չի պատասխանել:

