Բաքվում Ռուսական տան շենքի ճակատամասի ռուսերեն լեզվով անվանումը ապամոնտաժել են, թողնելով ադրբեջաներեն «Rus evi» ցուցանակը։
Բաքվում Ռուսական տունը դադարեցրել է իր գործունեությունը, շենքից հանվել է ռուսերեն մակագրության մի մասը:
«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջով Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո-Ռուսական տան» ներկայացուցչությունը դադարեցնում է իր գործունեությունը», — ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Պետական գովազդային գործակալությունում քննարկվել էր «Գովազդի մասին» օրենքի պահանջների խախտման հարցը՝ կապված Ռուսական տան շենքի մուտքի վերնամասի տեղեկատվական ցուցանակի հետ:

