Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը։ Ֆրանսիայի ղեկավարը վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների>>>>>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածում արտացոլված հայտարարությունները, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, «անհիմն են և ուղղված են իրականությունը խեղաթյուրելուն, համաշխարհային հանրությանը մոլորեցնելուն». նման հայտարարությամբ է>>>>>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ ԱՄՆ օրինական ներգաղթին։ «Ես չեմ ուզում, որ մեր սահմանները բաց լինեն, ես ուզում եմ ամուր սահմաններ։ Ես ուզում եմ, որ մարդիկ գան, բայց դա պետք է անեն օրինական ձեւով։ Նրանք պետք է սիրեն մեր երկիրը, պետք է ընդունակ լինեն, պետք է օգտակար լինեն»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։ Թրամփը նախկինում բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման օգտին: Հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու մասին։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն ընդլայնել է ամերիկյան իրավապահ մարմինների լիազորությունները՝ թույլ տալով նրանց արտաքսել անօրինական ներգաղթյալներին այսպես կոչված արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց ներգաղթի դատարանի որոշման։ Բացի այդ, Թրամփը Պենտագոնին եւ ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարել է ընդլայնել միգրանտների կալանավայրը Կուբայում գտնվող Գուանտանամոյի ամերիկյան բազայում։>>>>>

Google ընկերությունը տեղեկացրել է, որ պաշտոնապես սկսել է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոց։ «ԱՄՆ-ում աշխարհագրական անունների տեղեկատվական համակարգը (GNIS) պաշտոնապես թարմացրել է «Մեքսիկական ծոցը»՝ այն վերանվանելով «Ամերիկայի ծոց»: Ինչպես հայտնել ենք երկու շաբաթ առաջ եւ համաձայն մեր երկարամյա պրակտիկայի՝ մենք սկսում ենք փոփոխություններ իրականացնել այս թարմացումն արտացոլելու համար»,- նշվել է ընկերության բլոգում:   Գրառման մեջ նշվել է, որ նրանք, ովքեր օգտագործում են Google Maps-ը ԱՄՆ-ում, կտեսնեն Ամերիկայի ծոցը, Մեքսիկայում գտնվողները՝ Մեքսիկական ծոցը, իսկ մնացած բոլորը կտեսնեն երկու անունները՝ մեկը փակագծերում: Google-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Ամերիկայի ծոց» անվանումը կհայտնվի ԱՄՆ Google Maps քարտեզագրման ծառայությունում,>>>>>