Մասկը հայտնել է, որ USAID աշխատանքը հիմնականում ուղղված էր ընտրությունների վրա ազդելուն

Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքի մեծ մասն ուղղված էր ընտրությունների վրա ազդելուն: Այս մասին հայտնել է դաշնային կառավարության (DOGE) արդյունավետության բարձրացման դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը։

«USAID-ի արածներից շատ բան ուղղված էր ընտրությունների վրա կասկածելի ձեւով ազդելուն, ինչը քննության չդիմացավ»,- ասել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների առջեւ ելույթ ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ միասին: Նա մանրամասներ չի հայտնել եւ չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։ Խոսելով USAID աշխատանքի մասին՝ Մասկն ընդգծել է. «Եթե խոսենք ներդրված միջոցների փոխհատուցման մասին, ես կասեի, որ այն ընդհանուր առմամբ միշտ չէ, որ լավ է եղել»։

Թրամփը հայտնել է, որ գործակալությունն «իրազեկ չէր եւ շատ կոռումպացված է եղել»։

ԱՄՆ վարչակազմը փաստացի դադարեցրել է USAID գործունեությունը փետրվարի 3-ին։ Այս կառույցի ժամանակավոր ղեկավար է նշանակվել պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Միջոցառումները ձեռնարկվել են Մասկի առաջարկով, որին Թրամփը նոր գերատեսչության ղեկավար է նշանակել՝ ԱՄՆ կառավարության արդյունավետությունը բարելավելու, պետական ​​ուռճացված ապարատը կճատելու եւ բյուրոկրատիայի դեմ պայքարելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով