ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու

Որոշում ունեմ կայացրած: Մասնակցելու եմ Գյումրու քաղաքապետի ընտրություններին, իսկ կոնկրետ ձևաչափի հետ կապված մոտ օրերս հստակ հայտարարություն կանեմ, թե ինչ ձևաչափով կմասնակցեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

«Հերթական ընտրություններն են, նորմալ ընտրություններ է լինելու, գյումրեցիները որոշելու են իրենց քաղաքապետին, ես խնդիր չեմ տեսնում: Բոլորի հետ բանակցություն կա, բացի իշխանությունից: Ոչ մի քաղաքական ուժ չի կարող ինձ ոչ առաջարկել, ոչ համոզել, ոչ պարտադրել. որոշումն իմն է», — ասել է Գրիգորյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով