Մեզ համար շատ կարևոր է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ համապարփակ օգնություն ցուցաբերել՝ կայուն խաղաղությամբ ավարտելու բանակցային գործընթացը և Թուրքիան «կատարյալ վայր» անվանել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հնարավոր բանակցությունների համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

«Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը մեզ համար շատ կարևոր են։ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը մեզ անհրաժեշտ է հետագա գործընթացում։ Թուրքիան կատարյալ վայր է ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումն անցկացնելու համար»,- նշել է նա։

Էրդողանը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին, որը «բազմաթիվ անմեղ մարդկանց մահվան և հսկայական ավերածությունների է հանգեցրել»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով