Մակրոնը խոստացել է շարունակել Ուկրաինայի հարցի եւ ԵՄ ինքնիշխանության քննարկումը առաջիկա օրերին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո հայտնել է Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների մասին։ X-ում ամփոփելով բանակցությունները՝ նա խոստացել է շարունակել քննարկումներն առաջիկա օրերին։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայում տեւական եւ կայուն խաղաղություն լինի»,- ասել է նա՝ ավելացնելով, որ դա կպահանջի Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների դադարեցում եւ Ուկրաինայի անվտանգության ուժեղ երաշխիքներ։ «Հակառակ դեպքում այս զինադադարը կավարտվի այնպես, ինչպես մինսկյան համաձայնագրերը»,- գրել է նա՝ խոստանալով ԱՄՆ, եվրոպական երկրների եւ Կիեւի հետ միասին շարունակել կարգավորման աշխատանքները։ «Ես այս քննարկումները կշարունակեմ առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- ավելացրել է նա։ Նա նշել է, որ Եվրոպան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի սեփական անվտանգությանն ու պաշտպանունակությանը։ «Աշխատանքը կշարունակվի Եվրահանձնաժողովի առաջարկների հիման վրա՝ ինչպես Ուկրաինային աջակցելու, այնպես էլ մեր պաշտպանության ոլորտում զարգացման եւ ներդրումների վերաբերյալ։ Այս օրակարգը, որը>>>>>






