Կրեմլն ակնկալում է, որ Վլադիմիր Զելենսկին վաղ թե ուշ կձեւակերպի իր դիրքորոշումը հակամարտության կարգավորման վերաբերյալ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Երկու կողմից էլ դրսեւորվել է պատշաճ քաղաքական կամք, այս դեպքում նկատի ունեմ Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին։ Տեսնենք, թե ինչ քաղաքական կամք ունի Կիեւի վարչակարգը, դրանից նույնպես շատ բան է կախված։ Այստեղ, առայժմ, տեսնում եք, որ Զելենսկին բավական հակասական հայտարարություն է անում, բայց, հավանաբար, վաղ թե ուշ նա կձեւակերպի իր դիրքորոշումը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

