ԱՄՆ-ում ուկրաինացիներից ներգաղթի դիմումներ չեն ընդունում՝ Զելենսկու կողմից Թրամփի քննադատության ֆոնին
ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են երկրում ուկրաինացիների եւ Լատինական Ամերիկայի երկրների ներկայացուցիչների ներգաղթի դիմումների քննարկումը էմիգրացիոն ծրագրերի շրջանակում։ Այդպիսի ծրագրերից է «Միասնություն Ուկրաինայի համար»-ը, որը Թրամփի կողմից դադարեցվել է հունվարի վերջին։ Այդ ծրագրով մոտ 240 հազար ուկրաինացի կարողացել է մուտք գործել ԱՄՆ։ Այս մասին հայտնել է CBS News-ը՝ հղում կատարելով երկու ամերիկացի պաշտոնյաների եւ ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայության (USCIS) փետրվարի 14-ի ծառայողական գրառմանը։ Խոսքը USCIS ներքին հրահանգի մասին է, որում USCIS բարձրաստիճան պաշտոնյա Էնդրյու Դեւիդսոնը կարգադրել է «վարչական դադար» կատարել արդեն Միացյալ Նահանգներ թույլատրված միգրանտների կողմից տրված «[իմիգրացիոն] բոլոր հարցումներում»՝ արտոնությունների («pending benefit requests») վերաբերյալ, որոնք ներկայացվել են նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ծրագրերի շրջանակում: Այդ արտոնությունները թույլ կտային եկողներին օրինավորապես մնալ ԱՄՆ-ում։ Բայդենի ծրագրերը միգրանտներին, այդ թվում՝ ռուսական ագրեսիայից փախչողներին, տրամադրել են աշխատանքի թույլտվություն եւ պաշտպանություն ԱՄՆ-ից արտաքսվելուց, ինչը տեւել է երկու տարի: Շատ ուկրաինացիներ,>>>>>








