Ալիևն Արցախում հակահայ ելույթներ է ունեում, վարչապետը «հանկարծ» հայտարարում է Սահմանադրությունը փոխելու մասին. Գեղամյան

Ալիևն այսօր Արցախում ողջ օրը հակահայ ելույթներ է ունեցել, զուգահեռ ՀՀ վարչապետը «հանկարծ» հայտարարում է Սահմանադրությունը փոխելու մասին, ինչը գրեթե ամեն օր պահանջում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․

«Սահմանադրությունը փոփոխելու նպատակը երկուսն է.

  1. Կատարել Թուրքիայի և Ադրբեջանի հերթական պահանջը։

Փոփոխությունները վերաբերելու են ոչ միայն Արցախի ու Հայոց ցեղասպանության հարցին (դրանք լիարժեք հանվելու են), այլև հնարավորություններ են ստեղծվելու թուրքական հաջորդ պահանջները կատարելու համար՝ հանգեցնելով  Հայաստանի անկախության կորստին։

  1. Սահմանադրական փոփոխությունների գնով ևս մի փոքր երկարացնել սեփական իշխանությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով