Ալիևն այսօր Արցախում ողջ օրը հակահայ ելույթներ է ունեցել, զուգահեռ ՀՀ վարչապետը «հանկարծ» հայտարարում է Սահմանադրությունը փոխելու մասին, ինչը գրեթե ամեն օր պահանջում են Ադրբեջանն ու Թուրքիան։ Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․
«Սահմանադրությունը փոփոխելու նպատակը երկուսն է.
- Կատարել Թուրքիայի և Ադրբեջանի հերթական պահանջը։
Փոփոխությունները վերաբերելու են ոչ միայն Արցախի ու Հայոց ցեղասպանության հարցին (դրանք լիարժեք հանվելու են), այլև հնարավորություններ են ստեղծվելու թուրքական հաջորդ պահանջները կատարելու համար՝ հանգեցնելով Հայաստանի անկախության կորստին։
- Սահմանադրական փոփոխությունների գնով ևս մի փոքր երկարացնել սեփական իշխանությունը։
Հայաստանի այսօրվա խնդիրների հետ Սահմանադրության փոփոխությունը ոչ մի կապ չունի։ Այն բացառապես թուրք-ադրբեջանական պահանջ է։
Այս թեմայով ցանկացած այլ ոճի քննարկում կոչված է մոլորեցնելու մեզ և հերթական կորուստներին տանելու։
Խորհրդանշական է, չէ՞։
- Ալիևը այսօր հերթական անգամ օկուպացված Ստեփանակերտում է։ Ողջ օրը շրջելով օկուպացված Արցախում՝ դարձյալ հակահայկական ելույթներ է ունեցել։
- Զուգահեռ Ալիևի կամքը կատարող և միաժամանկ Հայաստանի դե-ֆակտո վարչապետը «հանկարծ» հայտարարում է Սահմանադրությունը փոխելու մասին, որը գրեթե ամեն օր պահանջում է Ադրբեջանն ու Թուրքիան»։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր հայտարարել էր նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին։

