Եվրամիությունը կարող է 20 մլրդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ տրամադրել Ուկրաինային

Եվրամիությունը պատրաստում է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության փաթեթ՝ մոտ 20 մլրդ եվրո արժողությամբ, քանի որ դաշինքը ձգտում է աջակցել Կիեւին՝ Ռուսաստանի հետ արագ խաղաղության համաձայնագրի կնքման Դոնալդ Թրամփի ցանկության համատեքստում, հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով խնդրին ծանոթ աղբյուրին:

ԵՄ-ը նախատեսում է նախաձեռնության համար աջակցություն ստանալ արդեն հաջորդ շաբաթ՝ արտգործնախարարների հանդիպման ժամանակ, հայտնել է BBC-ն։ Այնուհետեւ ԵՄ անդամ երկրների ղեկավարները պետք է հաստատեն ֆինանսական մանրամասները եւ ստորագրեն համաձայնագիրը։

Սակայն այդ ժամանակացույցը կարող է խախտվել, քանի որ Հունգարիան հայտնել է, որ դեմ է լինելու Ուկրաինային ցանկացած նոր ռազմական օգնության, իսկ Գերմանիան կզբաղվի իր ընտրությունների արդյունքներով (այս հանգստյան օրերին):

ԵՄ-ը շտապում է Ուկրաինային աջակցելու ծրագրեր մշակել, երկրին անվտանգության երաշխիքներ տրամադրել Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի կողմից նախապատրաստվող խաղաղ համաձայնագրի դեպքում եւ ավելացնել սեփական պաշտպանական ծախսերը, քանի որ Թրամփը սկսել է մերձենալ Մոսկվայի հետ, նշել է Bloomberg-ը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով