Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին կհանդիպեն Մոսկվայում՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տոնակատարություններին: Դրա մասին գրում է ֆրանսիական Le Point պարբերականը։
Մայիսի 9-ին, ըստ պարբերականի աղբյուրների, սպասվում է, որ մոսկովյան տրիբունաներում կլինի կարևոր հյուրը՝ Դոնալդ Թրամփը։
Սա ԱՄՆ նախագահի առաջին այցը չէ Մոսկվա նման առիթով։
Սառը պատերազմից հետո լարվածության ժամանակաշրջանում Բիլ Քլինթոնը 1995 թվականի մայիսի 9-ին արձագանքեց Բորիս Ելցինի հրավերին։
Սակայն այժմ բոլորովին ուրիշ համատեքստ է։