Կրիպտոարժույթի բորսան հայտարարել է, որ հաքերային խոշոր հարձшկման է ենթարկվել․ գողացել են մոտ 1.5 միլիարդ դոլար արժողությամբ թվային արժույթ

Bybit ընկերությունը հայտարարել է, որ էթերիումի (Ethereum), ամենահայտնի կրիպտոարժույթներից մեկի սովորական փոխանցումը թվային դրամապանակների միջև «խաբեությամբ» վերածվել է հարձակման․ կրիպտոարժույթը տեղափոխվել է չհայտնաբերված հասցե:

Ընկերությունը փորձում էր վստահեցնել հաճախորդներին, որ նրանց կրիպտոարժույթային պահուստները բորսայում ապահով են։ Ընկերությունը նաև հավելել է, որ հարձակմանն առնչվող լուրը հանգեցրել է վճարման պահանջների աճի, և դրանց մշակման մեջ կարող են լինել ուշացումներ։

Bybit-ի գլխավոր գործադիր տնօրեն Բեն Ժոուն ասել է, որ իրենց ընկերությունը կմնա բիզնեսում՝ նույնիսկ եթե գողացված կրիպտոարժույթը հետ չվերադարձվի։

«Մենք կարող ենք ծածկել կորուստը»,- ասել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով