Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մոտ երիկամային անբավարարություն է սկսվել

Երկկողմանի թոքաբորբ տարած Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, թեև նա գիտակցության մեջ է։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության հաղորդման մեջ ասվում է, որ 88-ամյա պոնտիֆիկոսի մոտ երիկամային անբավարարություն է սկսվել:

«Հռոմի պապի վիճակը շարունակում է մնալ ծանր, թեև շնչառական նոպան չի կրկնվել [ինչպես նախորդ օրը]։ Արյան որոշ թեստեր ցույց են տվել թեթև երիկամային անբավարարություն, որն այժմ վերահսկվում է: Թթվածնային թերապիան շարունակվում է»,- ասվում է հաղորդման մեջ։

Նշվում է, որ Ֆրանցիսկոս պապը գիտակցության մեջ է և մասնակցել է պատարագին՝ հիվանդանոցում իրեն խնամողների հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով