Ադրբեջանում չեղարկվել են ВВС-ի եւ «Россия сегодня»-ի ներկայացուցչությունները

Ադրբեջանում չեղարկվել են ВВС-ի եւ «Россия сегодня»-ի (Спутник-Азербайджан) ներկայացուցչությունները։

Այս մասին APA-ին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։

Նրա խոսքով՝ հնարավոր է միայն մեկ թղթակցի հավատարմագրումը։ Այհան Հաջիզադեն նշել է, որ զրոյացվել է նաեւ «Голос Америки» ռադիոյի թղթակցային հավատարմագրումը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով