Մենք դիտարկել ենք Հարավային Կովկասում համագործակցության խորացման հեռանկարները։ Դրա մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։
«Հատուկ ուշադրություն է դարձվել կողմերի միջև վստահության ամրապնդման, ենթակառուցվածքների և տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման, տնտեսական գործունեության ակտիվացման, դրանց թվում՝ «3+3» միջազգային խորհրդատվական հարթակի (Հարավային Կովկասի երեք երկրներ և նրանց երեք հարևաններ՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան) շրջանակում բազմակողմ համաձայնագրերի հիման վրա։
Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ շփումը օգտակար էր: Մենք շարունակելու ենք աշխատել Անկարայում: Վստահ եմ, որ այս հանդիպումը շոշափելի ներդրում կունենա Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմ համագործակցության հետագա զարգացման գործում»,- նշել է Լավրովը։