Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր պատրաստվում են Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել, որը կներառի զինամթերքի մատակարարումներ։ Այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
«Մենք քննարկում ենք եւ, հուսով եմ, կընդունենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը, որը ներառում է [սահմանափակումներ] ինչպես խաղային կոնսուլների, այնպես էլ ստվերային նավատորմի նկատմամբ։ Մենք նաեւ պաշտպանական նոր նախաձեռնություններ ենք ներկայացնում՝ կարճ ժամկետում Ուկրաինային զինամթերք տրամադրելու համար»,- ասել է նա միության արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես՝ նշելով, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն այժմ Կիեւում է։