ԵՄ արտգործնախարարները որոշել են կասեցնել Սիրիայի դեմ մի շարք կոշտ պատժամիջոցներ՝ մոտ 14 տարվա քաղաքացիական պատերազմից հետո երկրի տնտեսության վերականգնմանն ու վերակառուցմանը օգնելու համար, հայտնում է Euronews-ը։
Խորհուրդը միջոցների և տնտեսական ռեսուրսների սառեցման ենթակա հաստատությունների ցանկից հանել է հինգ ֆինանսական հաստատություն և թույլ է տվել միջոցներ և տնտեսական ռեսուրսներ տրամադրել Սիրիայի Կենտրոնական բանկին։
ԵՄ-ն միաժամանակ դադարեցրել է ոլորտային միջոցառումները նավթի, գազի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի ոլորտներում և բացառություններ մտցրել ԵՄ-ում սիրիական բանկերի և ֆինանսական հաստատությունների միջև բանկային հարաբերությունների արգելքից՝ հումանիտար և վերակառուցման նպատակներով, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում գործարքները դյուրացնելու միտումով:
Եվրամիությունը կհետևի երկրում տիրող իրավիճակին՝ համոզվելու համար, որ պատժամիջոցների կասեցումը պատշաճ կերպով պահպանվում է։ ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Քայա Կալլասը շեշտել է, որ «եթե հանկարծ ինչ-որ բան սխալ ընթանա, մենք նաև պատրաստ ենք հետ բերել պատժամիջոցները»: