Մարսելի ռուսական հյուպատոսություն Մոլոտովի կոկտեյլներ են նետել
Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածքում Մոլոտովի կոկտեյլներով հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, գրել է BFMTV-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանության աղբյուրին։ Պարբերականի տվյալներով՝ առավոտյան պայթյուն է որոտացել Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տարածքում՝ Մարսելի 8-րդ օկրուգում։ Դեպքի վայր են ժամանել մոտ 30 հրշեջ մեքենաներ եւ ոստիկանության աշխատակիցներ։ Իրավապահների տվյալներով՝ անհայտ անձինք դիվանագիտականներկայացուցչության այգի են նետել երկու Մոլոտովի կոկտեյլ։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։ Մարսելում ՌԴ>>>>>




