Հարց է առաջանում՝ չզինված ԵՄ առաքելությունը ի՞նչ սպառնալիք կարող է ներկայացնել Բաքվին. Ուշակովս

ԵՄ քաղաքացիական առաքելությունը օգնել է իրավիճակը կայունացնել Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ իր ելույթում նշեց Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը:

«Իհարկե, Բաքուն թիրախավորում է այս առաքելությունը և մեղադրանքներ է ներկայացնում, բայց հարց է առաջանում՝ չզինված քաղաքացիական առաքելությունը ի՞նչ սպառնալիք կարող է նրանց ներկայացնել։ Նրանք փորձում են սա դիտարկել որպես վտանգ կամ խոչընդոտ խաղաղության համաձայնագրին։ Բաքուն մերժում է այս համագործակցությունը, և ցանկանում է դադարեցնել ԵՄ առաքելությունը Հայաստանում, բայց Հայաստանը իհարկե,  ներկայացրել է առաջարկ, որպեսզի լինի փոխադարձ զինամթերքի վերահսկողության մեխանիզմներ և սա օրինակ է, որ Հայաստանը ինքնին հանձն է առել խաղաղության օրակարգը, և ես մենք դրան աջակցում ենք: Իսկ Ադրբեջանի արձագանքը այս ամենին շատ դժվար է հասկանալ և մեկնաբանել»,-ասաց նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով