ԱՄՆ-ը 5 մլն դոլարով «ոսկե քարտ» կտրամադրի հարուստ օտարերկրացիներին. Թրամփ

ԱՄՆ-ը հարուստ օտարերկրացիներին կտրամադրի «ոսկե քարտ», որը նրանց կտա ԱՄՆ-ում ապրելու եւ աշխատելու իրավունք եւ քաղաքացիություն ստանալու հնարավորություն։ Gold Card-ը կարժենա 5 մլն դոլար։

«Մենք պատրաստվում ենք վաճառել ոսկե քարտը»,- ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Գրին քարտ կա։  Իսկ սա ոսկե քարտ է: Մենք այս քարտի գինը կսահմանենք մոտ 5 մլն դոլար, եւ այն ձեզ կտա գրին քարտի առավելությունները,  գումարած այն, որ դա կլինի քաղաքացիություն տանող ճանապարհ: Եվ հարուստ մարդիկ կգան մեր երկիր՝ այս քարտը գնելով»։

Թրամփն ասել է, որ քարտերի վաճառքը կսկսվի մոտ երկու շաբաթից, եւ առաջարկել է, որ միլիոնավոր քարտեր կարող են վաճառվել, տեղեկացրել է CNN-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով